• Latest news

ԱՆ–ն հաստատել  է. Արտաշատի ԲԿ–ում աշխատավարձերի վճարման հետ կապված խնդիրներ են եղել

12 հունիսի, 2024  15:38

«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ–ն ֆեյսբուքյան էջում տեղադրել է ՀՀ Առողջապահության նախարարության պատասխանը Վեդիի և Արտաշատի բժշկական կենտրոններում աշխատավարձերի ուշացումների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ՀԿ–ն այդ բուժկենտրոնների աշխատակիցների բողոքի հիման վրա դիմել էր վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, խնդրելով տեղեկացնել, թե արդյոք առողջապահության նախարարությունը կատարել է իր ֆինանսական պարտավորությունները այս բուժկենտրոնների նկատմամբ: ՀԿ–ի նամակը վերահասցեագրվել է Առողջապահության նախարարությանը։  

ԱՆ Աշխատակազմի ղեկավար Վարդանուշ Գրիգորյանը պատասխան նամակում, մասնավորապես, նշել է, որ համաձայն առողջապահության նախարարության կողմից «Վեդու ԲԿ»  և «Արտաշատի ԲԿ» փակ բաժնետիրական ընկերությունների աշխատավարձերի վճարման վերաբերյալ  արված հարցումներին կազմակերպությունների կողմից ներկայացված տեղեկատվության՝ «Վեդու ԲԿ» ՓԲԸ-ն աշխատավարձերի ժամկետանց պարտքեր չի ունեցել (բացառիկ դեպքերում 1-2 օրվա ուշացումներ)։

«Իսկ «Արտաշատի ԲԿ» ՓԲԸ-ի կողմից առկա են եղել աշխատավարձերի ժամկետանց պարտքեր: Այսպես, «Արտաշատի ԲԿ» ՓԲԸ-ի կողմից 2023 թվականի դեկտեմբեր ամսվա աշխատավարձը վճարվել է մասնակի և ամբողջական պարտքը մարվել է փետրվար ամսին:  2024 թվականի հունվար ամսվա աշխատավարձերի հիմնական մասը վճարվել է մարտ ամսին, որոշ աշխատակիցների վարձատրությունները արվել է նաև փետրվար ամսին, մարտ և ապրիլ ամիսներին: Փետրվար ամսվա աշխատավարձերը վճարվել են ապրիլ ամսին՝ որոշ աշխատակիցներ (540-ից 6 հոգու) վարձատրվել են մայիս ամսին: Մարտի աշխատավարձերը վճարվել են մայիս և հունիս ամիսներին: Ապրիլ ամսվա աշխատավարձը վճարվել է հունիս ամսին: Ներկայումս «Արտաշատի ԲԿ» ՓԲԸ-ն աշխատավարձերի վճարման ժամկետանց պարտքեր չունի», – ասվում է պատասխան նամակում։

Վարդանուշ Գրիգորյանը նաև ներկայացրել է բուժհաստատություններին պետության կողմից երաշխավորված ծառայությունների դիմաց վճարման նոր կարգը։

«Սկսած 2024 թվականի հունվարի 1-ից պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունը և սպասարկումը «Վեդու ԲԿ» ՓԲԻ-ի և «Արտաշատի ԲԿ» ՓԲԸ-ի կողմից իրականացվում է պայմանագրային գումարի չսահմանափակման սկզբունքով:

Պայմանագրային գումարի չսահամանափակման սկզբունքով մատուցված ծառայությունների դիմաց կազմակերպություններին ֆինանսավորումն իրականացվում է բժշկական օգնության ևսպասարկման փաստացի կատարված ծավալի դիմաց, սակայն ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնով տվյալ ծրագրի, միջոցառման, ենթամիջոցառման համար հաստատված տարեկան գումարը, իսկ ֆինանսական հատկացումներն իրականացվում են կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2323Ն-Ն որոշմամբ յուրաքանչյուր միջոցառման համար սահմանված եռամսյակային համամասնությունների շրջանակներում:

Պայմանագրային գումարի չսահմանափակման սկզբունքով մատուցված ծառայությունների դիմաց ֆինանսական հատկացումներն իրականացվում են տվյալ ծառայությունները մատուցող բոլոր բժշկական կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքների հանրագումարի և եռամսյակային սահմանաչափի համամասնությամբ», – ասվում է նամակում։

Հիշեցնենք, որ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Արտաշատի ԲԿ–ի բժիշկները հաստատել էին մի քանի ամիս աշխատավարձ չստանալու փաստը, սակայն տնօրենը նշել էր, որ ընդամենը մեկ ամսվա ուշացում ունեն։ Նույնը ասել էր նաև Վեդու ԲԿ–ի տնօրենը։  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է